Մայրենի

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին. բայց չկարողացավ:Հեռանալիս ինքն իրեն ասաց. Ոչինչ, դեռ խակ է: Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

Ուղտը  շատ  ծույլ  էր,  մարդու  մոտ  աշխատել  չէր  ուզում  ու  աշխատանքից խուսափելու համար  ապրում  էր  Ոռնացող   անապատում։ Այնտեղ այս  ահավոր  ծույլը  փուշ, ճյուղ  կաթնախոտ  ու  տատասկ  էր  ուտում։  Մի  առավոտ  ձին՝  թամբը  մեջքին, սանձը բերանին,  եկավ  մոտն  ու  ասաց․
— Ո՜ւղտ,  այ  ուղտ,  դո՛ւրս  արի  ու մեզ  նման  աշխատիր։
Ուղտը  պատասխանեց․
— Ո՜ւզ, ո՜ւզ։
Հետո  շունն  ու  եզը  հերթով  եկան։   Ուղտը  նրանց  էլ  միայն  «ուզ»  ասաց։
Ձին  գնաց  ու  պատմեց  մարդուն։
Հենց  այդ  «ուզն»  էլ  նրան  պատիժ  դարձավ,  դրանից  մեջքին  կուզ  աճեց։

Ոչ, հնարավոր չէ, որովհետև նախադասությունները իրար հետ կապ չունեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *