Տոկոսներ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյան մակերեսը 900 սմ2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մա­կերեսի 16 %-ը։

2) Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

60

3)Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

2550

4)Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի ­14մասը։ Ճանապարհի քանի՞ տո­կոսն է նա անցել։

25%

Առաջադրանքներ(տանը)

5)Որքա՞ն է 536-­ի 100 %­ը։

536

6) Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

550

7)Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

800-ի 20 %-ը։

8)Պատասխանե՛ք հետևյալ հարցերին. 

ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը.

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։

Լրացուցիչ առաջադրանք

9)Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է 

ավելացել թոշակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *