Պիգմալիոն

Աֆրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ապրում էր առանձնացված՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, որ նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանին: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը

.

Պիգմալիոն

– Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ:

Բայց արձանը համր էր:

Եկան Աֆրոդիտեի մեծարման տոնախմբության օրերը: Պիգմալիոնը սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.

– Օ՜, հավերժական աստվածնե՛ր, և դո՛ւ, ոսկեշող Աֆրոդիտե: Եթե դուք կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողներին, ապա տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած՝ այս աղջկա արձանը:

Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պատկերի առջև. դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը:

Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել: Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Աֆրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն՝ Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Աֆրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել հունական լեգենդը:
  2. Բնութագրել Պիգմալիոնին: խենթ
  3. Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
  4. 1. Պարգև տալ, պարգևատրել:
  5. Փղի և մամոնտի ժանիքների ոսկրը՝ որպես պերճանքի առարկաների նյութ՝ հումք:Փղի և մամոնտի ժանիքների ոսկրը՝ որպես պերճանքի առարկաների նյութ՝ հումք:
  6. Հիանալ
  7. Երրորդ տարվա մեջ մտած էգ հորթ, որ այդ տարին պիտի ծնի:
  8. Համացանցի օգնությամբ պարզել, թե ով է Աֆրոդիտեն:
  9. Աֆրոդիտե[3] կամ Ափրոդիտե (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός – «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։
  10. Գրել տեքստում առկա սիրտ չէր անում արտահայտության բացատրությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *