Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

• Ինչպիսին էր քաղաքական կացությունը Առաջավոր Ասիայում 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին:
Քաղաքական կացությունը Առաջավոր — Ասիայում: III դ. վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում: Սրվել էին պարսկա հռոմեական հարաբերությունները: Ինչպես հիշում եք, 296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: IV դ. սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն: Այն կապված է պատմական երկու նշանավոր գործիչների’ Տրդատ Մեծ արքայի և Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Տրդատ III-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում: III դ. վերջին Հռոմից Հայաստան էին փախել քրիստոնյա կույսերը (Հռիփսիմյան): Տրդատ III-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել:
• Ինչու էր Տրդատ 3-րդը բանտարկել Գրիգոր Պարթևին
IV դ. սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն: Այն կապված է պատմական երկու նշանավոր գործիչների’ Տրդատ Մեծ արքայի և Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Տրդատ III-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում:
• Ինչ գործունեություն ծավալեց Գրիգորը Խոր Վիրապից դուրս գալուց հետո
Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում: Ս. Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի’ Ազատ Մասիսի գագաթից Տրդատն իր թիկունքին ութ մեծ քար է տեղափոխում և տեղադրում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքում:
• Ինչու Գրիգորը մեկնեց Մաժակ-Կեսարիա:Ինչ գիտեք Ս. Էջմիածնի կառուցման անվանակոչության մասին:
Ըստ ավանդության’ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի’ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է փրկչական խաչի նշանը: Այստեղից էլ ծագել է Էջմիածին («Միածնի իջած վայր») անունը:
• Նկարագրեք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու իրադարձությունները:
IV դ. սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն: Քրիստոնեության’ պետականորեն ընդունման պատմական նշանակությունը: Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ: Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը:
• Քրիստոնեության ընդունումը պատմական ինչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:
Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր: Հայ եկեղեցաշինության գոհարները հարստացրին համաշխարհային մշակույթի գանձարանը: Հայ եկեղեցու հովանու ներքո զարգացան հայ գիտությունն ու մշակույթը: Իսկ ականավոր գործիչների ժառանգությունը գումարվեց հազարամյակների խորքից եկող հայ մշակույթի ու գիտության արժեքներին:
• Ազգային-քրիստոնեական ինչ տոներ գիտեք:Ինչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին:
Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր: Դրանք դարձան ազգային եկեղեցական տոներ’ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *