Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ

2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան

3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման

4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու

Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ

3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ

4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի

Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:

1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ

3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ

4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս

Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:

1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք

2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր

3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք

4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք

Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված հոգնակի թվով:

1) րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ

2) օրեր, անցք, բանալիներ, պտեր

3) նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր

4) գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում — եր վերջավորությամբ:

1) տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ

2) օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար

3) հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց

4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ:

1) հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ

2) վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն

3) մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն

4) հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ

2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս

3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ

4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ

Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ

2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ

3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ

4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *